Շիրակի մարզպետը կոչ է անում հարցերը լուծել սառը դատողությամբ

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը «Ազատության» հետ զրույցում հանդես է երեկ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների մասին հայտարարությամբ:

«Ես էմոցիաները շատ լավ հասկանում եմ, ընդունում եմ էմոցիաները, բայց էմոցիաներին տրվելը սխալ է: Բոլոր հարցերը հնարավոր է լուծել սառը դատողությամբ, հանգիստ պայմաններում: Դրա համար ես կոչ եմ անում բոլորիս՝ պետք է հանդուրժողական լինենք: Խժդժությունների պետք չէ գնալ, զսպվեք, ժողովուրդ», - նշել է մարզպետը: