Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պատասխանելով Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության կապակցությամբ Գյումրիում սգո օր հայտարարելու մասին «Ազատության» հարցին, ասաց, որ այդ մասին մտածել են, սակայն հարցը քաղաքապետարանի իրավասությունից դուրս է:
«Քաղաքապետարանը չի կարող առանձին որոշում կայացնել, էդպիսի իրավասություն չունենք։ Սգո օր հայտարարելու հետ կապված մենք ուսումնասիրել ենք տեղական ինքնակառավարման մասին օրենքը, իրավասություն չունենք», - ասաց Բալասանյանը՝ նշելով, որ սգո օր հայտարարելու ցանկություն ունեցել են, սակայն որևէ մեկին չեն դիմել այդ հարցով:
«Պետք է որոշվեր դա երևի Ազգային Ժողովի կամ նախագահի կողմից», - ասաց քաղաքապետը:
Սաթենիկ Կաղզվանցյան