Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի մոտից Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներ կան:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի խոսքով կենտրոն են ընդունվել 9 ցուցարար և 5 ոստիկան:
«Ցուցարարների մոտ կային քերծվածքներ, մեկի մոտ՝ 1-2 աստիճանի այրվածք: Մեծ մասը հիվանդանոցից դուրս են գրվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իսահակյանը:
Նրա փոխանցմամբ, ոստիկաններից երկուսի մոտ գլխուղեղային տրավմա կա:
«Կար կոտրվածք, բայց գանգուղեղը վնասված չէր, երկրորդը ոստիկանը հետազոտման փուլում է: Բարդ վնասվածքներ կան ոստիկանների մոտ, քաղաքացիների վնասվածքներն ավելի թեթև էին», - նշեց բժշկական կենտրոնի տնօրենը:
Սաթենիկ Կաղզվանցյան: