Գյումրիում այս պահին ընթացող բողոքի ակցիայի ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ վեց հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի հարցով դիմելու է Ռուսաստանի գլխավոր դատախազին։
Պատասխանելով գյումրեցիների հարցին այս մասին, թե արդյոք դիմելո՞ւ է Ռուսաստանի գլխավոր դատախազին և իրավապահ մարմիններին, որպեսզի Ռուսաստանի հարուցած քրգործը և անձը «ամբողջությամբ տրամադրվեն մեր իրավազորության տակ», ասաց՝ այո, դիմելու է։
«Ես հիմա, որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ասում եմ, որ ես միանշանակ այս պահանջով դիմելու եմ Ռուսաստանի գլխավոր դատախազին, - ասաց Գևորգ Կոստանյանը: