Այսօր մի քանի տասնյակ երիտասարդ ակտիվիստներ բողոքի ակցիա են նախաձեռնել Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով Հայաստանին փոխանցել Գյումրիի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին և գործի վարույթը:
Ոստիկանները խոչընդոտում էին ակտիվիստների անցնելը փողոցի՝ դեսպանատան մայթը, տեղի ունեցավ քաշքշուկ: Ի վերջո, սակայն, ցուցարարներին հաջողվեց հատել փողոցը, և այժմ նրանք ակցիան շարունակում են դեսպանատան մայթին:
Ցուցարարների կողմից նաև Ռուսաստանի դրոշը այրելու փորձ եղավ, որը, սակայն, ձախողվեց:
Ավելի ուշ տվյալ վայր ժամանեցին «կարմիր բերետավորները»:
Անուշ Մկրտչյան