Գյումրիում հրաժեշտ են տալիս հունվարի 12-ի սահմռկեցուցիչ հանցագործության զոհերին:
Ավետիսյանների ընտանիքի սպանված 6 անդամների աճյունները քիչ առաջ դուրս բերվեցին Սուրբ Նշան եկեղեցուց, ուր կայացել էր նրանց հոգեհանգստյան արարողությունը:
Հուղարկավորությանը մասնակցում են Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ, հասարակական գործիչներ, զոհվածների հարազատները, պարզապես քաղաքացիներ։
Եկեղեցու բակը և մոտակա փողոցները լեփ լեցուն են մարդկանցով: