Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերի ժամանակ վիրավորված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, լաբորատոր հետազոտություններով արձանագրվել են որոշ աննշան դրական փոփոխություններ: Այդ մասին ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ Կառավարության նիստում վարչապետի հանձնարարությամբ տեղեկություն տրամադրելով փոքրիկի առողջական վիճակի մասին:
Ըստ նախարարի՝ երեխան դեռ երկու-երեք օր կմնա միացված արհեստական շնչառության ապարատին:
Հիշեցնենք՝ փոքրիկը վիրահատվել է Գյումրիում, իսկ երկու օր առաջ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հովհաննես Շողիկյան