Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոստացել են համագործակցաբար դիմակայել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը։
Նրանք հայտարարել են, թե կշարունակեն պայքարը մի ուժի դեմ, որը սպառնում է իրենց երկրների արժեքներին։ Երկու պետությունների ղեկավարների խոսքերով՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տնտեսությունների կայունության համար կարևոր է անվտանգությունը։