Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչն այսօր պատրաստվում է այցելել Կոսովո, որի անկախությունը Սերբիան հրաժարվում է ճանաչել։
Բելգրադից հաղորդել են, որ Կոսովոյի իշխանությունների հետ հանդիպում չի նախատեսվում։
Վուչիչի գլխավորած պատվիրակությունն այցելում է սերբական համայնքներ՝ տոնելու ուղղափառների Նոր տարին։