Շփման գծում հրադադարի 150 խախտում, 1400 կրակոց

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1400 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան քայլերի շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: