Ադրբեջանի նախագահը հունվարի 15-ին կայցելի Թուրքիա

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Բաքվում, սեպտեմբեր, 2014թ․

Հունվարի 15-ին Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի 4-րդ նիստը:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքէջը, Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում կայանալիք հանդիպումներում քննարկվելու են հիշյալ խորհրդի շրջանակում համատեղ գործունեության, երկու երկրների միջև կապերի և համագործակցության զարգացման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր: