Վաղը Սեյրան Օհանյանը կմեկնի Գյումրի

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղը կմեկնի Գյումրի, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի գրառման համաձայն, պաշտպանության նախարարը կհանդիպի Մոսկվայից ժամանող քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ, որոնք Հայաստան կգան Գյումրիում տեղի ունեցած սպանության հանգամանքները քննելու համար:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար​ը տեղեկացրել էր, որ Գյումրիի միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի Ռուսաստանից: