Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանությամբ է հանդես եկել այսօր Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Հայ ժողովրդի հետ միասին ցնցված ենք Գյումրի քաղաքի բնակիչների խաղաղ ընտանիքի դեմ սարսափելի հանցագործությամբ։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում ծանր վիրավոր մանկանը», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։
«Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են ամբողջ անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի այդ ողբերգությունում մեղավորները ենթարկվեն խստագույն պատասխանատվության», - վստահեցնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։