Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը։
Զրուցակիցները կարևորել են տվյալ գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների համագործակցությունը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովը իր ցավակցություններն է հայտնել և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում։