Գյումրիում սպանվել են մի ընտանիքի վեց անդամները, այդ թվում՝ մանկահասակ երեխա
Your browser doesn’t support HTML5
Այսօր առավոտյան Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վեց անդամները: Սպանվածների վրա հրազենային վնասվածքներ կան: Նրանցից մեկը մանկահասակ՝ երկու տարեկան երեխա է, մյուսները՝ չափահասներ: Ընտանիքի մյուս՝ վեց ամսական երեխան գտնվում է հիվանդանոցում: