Հայկական կողմը «թույլատրել է հանել դիվերսանտի դիակը»

Հայկական բանակ զինծառայողները դիրքերում, արխիվ

Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը, այսօր առավոտյան փոխանցել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները, ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը, հիշեցնենք, երեկ հաղորդել էր, որ հայկական կողմը չեզոքացրել է ադրբեջանցիների դիվերսիայի փորձը, և հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Արծրուն Հովհաննիսյանը փոխանցել էր նաև, որ փոխհրաձգության ընթացքում տարածքում գտնվող 80-ամյա հայ հովիվ է զոհվել: