Fitch-ը նվազեցնում է Ռուսաստանի ներդրումային վարկանիշը

Fitch միջազգային վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է Ռուսաստանի ներդրումային վարկանիշը՝ հասցնելով նվազագույն՝ BBB- գնահատականին, որն ընդամենը մեկ կետով է բարձր բացարձակ անհույս՝ սպեկուլյատիվ վարկանիշից:

Fitch-ը այս որոշումը պայմանավորել է նավթի գների անկման և Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի առնչությամբ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով այդ երկրում ծայր առած ֆինանսական ճգնաժամով:

Standard & Poor’s վարկանիշային կազմակերպությունը Ռուսաստանի ներդրումային վարկանիշը BBB- էր գնահատել դեռ ապրիլին: