Երկրաշարժ Նախիջևանում

Այսօր ժամը 03.02-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նում կազմել է 4-5 բալլ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների երկրաշարժը տեղի է ունեցել Նախիջևանում՝ Օրդուբադի տարածքում:

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության հաղորդմամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում, մասնավորապես՝ Քաջարանում 5 բալ, Կապանում և Սիսիանում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժին հաջորդել է հետցնցում՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ, որը զգացվել է Քաջարանում 4 բալլ, Կապանում և Սիսիանում 2-3 բալլ ուժգնությամբ: