Պարզվել է, որ երկու օր առաջ Ստամբուլի Սուլթանահմեթ թաղամասում ոստիկանության շենքի վրա հարձակում գործած կին մահապարտ ահաբեկիչը Ռուսաստանի քաղաքացի Դիանա Ռամազովան էր: Այդ մասին այսօր հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը:
Ահաբեկչության շարժառիթները դեռևս հայտնի չեն:
Կինն ինքն իրեն պայթեցրել է ոստիկանատան անցակետում՝ շենքից դուրս, երբ նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները: Պայթյունի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե ահաբեկչության հեղինակը Թուրքիայի բուհերից մեկի ուսանողուհի Էլիֆ Սուլթան Քալսենն է: