Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնում է լարված և հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը առաջնագծի ողջ երկայնքով:
«Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր /13 արկ/ և ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԱԳՍ-17 /6 արկ/ տիպի նռնականետեր», - ասված է ՊԲ հրապարակած հաղորդագրությունում, - «ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»: