ԵՄ ընդարձակման հանձնակատարը խոսել է Արևելյան գործընկերությունից

Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների հանձնակատար Յոհանես Հան, արխիվ

Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների նորանշանակ հանձնակատար Յոհանես Հանը Բալթիական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ-ն պետք է ուղիներ որոնի սերտացնելու հարաբերությունները Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ, անգամ այն դեպքերում, երբ այդ երկրները ապագայում ԵՄ-ին անդամակցելու ցանկություն չեն արտահայտել:

Նա ասել է, որ այդ երկրները յուրաքանչյուր դեպքում պետք է ինքնուրույնաբար որոշեն, թե Եվրամիության հետ հարաբերությունների ինչպիսի մակարդակ են նախընտրում:

Նա նաև նշել է, որ Բրյուսելը հետաքրքրված է բարելավելու հարաբերությունները Ղազախստանի, Ղրղըզստանի և Կենտրանական Ասիայի այլ երկրների հետ: