Ուկրաինացի անջատականները սպանել են իրենց հրամանատարներից մեկին

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) դատախազությունը հաղորդագրություն է տարածել, հաստատելով, որ հունվարի 2-ին սպանվել է «Բեթմեն» մականունով հայտնի Ալեքսանդր Բեդոնովը, ով ԼԺՀ 4-րդ բրիգադի հրամանատարն էր:

Դատախազության հաղորդագրությունում նաև նշվում է, որ դեռ դեկտեմբերի վերջին Բեդոնովի և նրա մի քանի ենթակաների ձերբակալության հրահանգ է տրվել, քանի որ հայտնի է դարձել, որ վերջինս հատուկ տանջախուց է ստեղծել, որտեղ հարցաքննել են գերյալներին:

Հաղորդագրության համաձայն, Բեդոնովը սպանվել է ձերբակության պահին, երբ նա փորձել է դիմադրություն ցույց տալ: