Անցած գիշեր հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվել են․ ՊԲ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.300 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր (7 արկ) և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (14 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների», - ասված է ՊԲ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում: