Մոսկվան սիրիական ընդդիմության ղեկավարներին բանակցելու պաշտոնական հրավեր է ուղարկում

Ռուսաստանի իշխանությունները հրավեր են ուղարկել սիրիական ընդդիմության 28 առաջատար ներկայացոուցիչներին, այդ թվում ընդդիմադիր միասնական կառույցի` Ազգային կոալիցիայի ղեկավար Հադի Ալ Բահրային:

Պաշտոնական Մոսկվան առաջարկել է սիրիական ընդդիմության ղեկավարներին Մոսկվա ժամանել հունվար ամսին` քննարկելու համար Սիրայում 2011 թվականից ծավալված քաղաքացիական պատերազմի դադարեցման ուղիները: