Նախկին խորհրդային հանրապետություններից ևս մեկը` Լիտվան այսօրվանից մուտք գործեց միասնական եվրոպական տարադրամի` եվրոյի գոտի:
Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ անցումը եվրոյին հնարավորություն կտա է՛լ ավելիխորացնել Արևմուտքի հետ ունեցած թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական կապերը:
Լիտվայի ազգային տարադրամը` լիտը, շրջանառության մեջ կմնա դեռ երկու շաբաթ:
Լիտվան, ի դեպ, մերձբալթյան հանրապետություններից վերջինն է միանում միասնական եվրոպական տարադրամի գոտուն: Էստոնիան եվրոյի գոտուն միացավ 2011, իսկ Լատվիան` 2014 թվականին: