Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը, տեղեկացնում է News.am-ը:
Հայաստանը, հիշեցնենք, Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին Մինսկում, իսկ Եվրասիական միությունը, որի ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, սկսելու է գործել արդեն 2015 թվականի հուվարի 1-ից։