Վատ եղանակային պայմանները խանգարում են AirAsia-ի որոնողական աշխատանքներին

Տասնյակ նավեր և ինքնաթիռներ ստիպված են պայքար մղել վտանգավոր ալիքների ու ուժեղ քամու հետ՝ շարունակելով վթարի ենթարկված մալայզիական AirAsia ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի որոնողական աշխատանքները:

AirAsia ավիաընկերության A320-200 օդանավը` 162 ուղևորներով, երկու օր առաջ Ինդոնեզիայից չվերթ էր կատարում դեպի Սինգապուր և Ջակարտայից օդ բարձրանալուց մեկ ժամ անց ռադարներից անհետացել է։

Ինդոնեզիայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել են, որ որոնողական աշխատանքներ իրականացնող թիմերը մարդկանց դիակներ և մալայզիական AirAsia ավիաընկերության անհետացած օդանավի բեկորներ են գտել Ջավայի ծովում՝ Բոռնեո կղզու ինդոնեզական մասի մոտակայքում, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով առայժմ հնարավոր չէ իջնել ծովի հատակը և դուրս բերել ինքնաթիռի բեկորներն ու դիակները: