«Ազատությունը» ներկայացնում է Ադրբեջանի ահավոր 2014 թվականը

Your browser doesn’t support HTML5

Ադրբեջանը մամուլի ամենամեծ բանտն է Եվրոպայում. այսպես է բնորոշել Ադրբեջանը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը այս վերնագրի ներքո ներկայացնում է Ադրբեջանի ահավոր 2014 թվականը՝ լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների դեմ բռնաճնշումների վավերագրությունը ամիս առ ամիս։

Վերջին՝ ամենաթարմ դեպքը վերաբերում է դեկտեմբերի 10-ին «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովայի կալանավորմանը։ Իլհամ Ալիևի ընտանիքի բիզնեսների մասին հետաքննությունների հեղինակը 2012-ից սպառնալիքներ էր ստանում։ Նրա դեմ մի մարդ էր ցուցմունք տվել՝ ասելով, թե Իսմայլովան իրեն դրդել է ինքնասպանության փորձ կատարել։ Այս ցուցմունքի հիման վրա դատարանը լրագրողին կալանելու որոշում ընդունեց։

Արդեն դեկտեմբերի 26-ին դատախազությունը խուզարկություն անցկացրեց «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում, առգրավվեցին համակարգիչներ, փաստաթղթեր, կապարակնքվեց գրասենյակի դուռը։ Լրագրողներին, մյուս աշխատակիցներին կանչում կամ բերման են ենթարկում հարցաքննության։

Մինչդեռ այս տարվա սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։