Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանձնաժողովը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, Վահան Հովհաննիսյանը մահացել է երեկ՝ երկարատև ու ծանր հիվանդությունից: