«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի բյուրոյի 8 ներկայիս ու նախկին աշխատակիցների երկրի ոստիկանությունն այսօր կանչել է հարցաքննության։ Իրավապահները սպառնացել են, որ լրագրողներին բռնի ուժով կձերբակալեն, եթե նրանք չներկայանան հարցաքննության։
Ուրբաթ օրը վեց ժամ տևած խուզարկությունից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները կապարակնքեցին ռադիոկայանի գրասենյակը։
«Ազատության» Բաքվի գրասենյակի իրավախորհրդատուները տեղի ունեցածը բնութագրում են «աննախադեպ` անգամ ադրբեջանական չափանիշներով»։