Ուկրաինայի արևելքում իրավիճակի կայունացմանն ուղղված՝ Մինսկում դեկտեմբերի 24-ին անցկացված բանակցություններում Կիևն ու ռուսամետ անջատականները համաձայնության են եկել գերիների փոխանակման հարցում։
Ըստ այդմ՝ կորոշվի 150 ուկրաինացի զինվորների ու 225 ռուսամետ անջատականների ճակատագիրը։
Բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում է այսօր, թեև դրա անցկացումը դեռ հարցականի տակ է։