Անցած գիշեր` ժամը 1:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել», - ասված է հաղորդագրությունում:
Միջադեպի մանրամասները ճշտվում են: