Թուրք նախարարը դժգոհ է ԵՄ-ից

Թուրքիայի և Եվրամիության դրոշները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, արխիվ

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, թե իր երկրի և Եվրամիության միջև բանակցություններ չեն կարող տեղի ունենալ ԵՄ-ի պահանջած ձևով:

Թուրք նախարարի խոսքով՝ Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ իրականացնում է գոռոզ քաղաքականություն: ԵՄ-ին անդամակցությունը մերժելու հարցը, ըստ Բոզքըրի, չի անհանգստացնում Թուրքիային: