Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքը քաղաքական ապաստան է ստացել Շվեյցարիայում։ Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը:
Այս հարցով լսումները Բեռնի քաղաքային դատարանում կայացել էին երեք օր առաջ` դեկտեմբերի 17-ին: Դրանց ընթացքում դատարանի առջև հանդես էին եկել Միրկադիրովի կինը` Ադելյա Բաբախանովան և նրա ավագ դուստրը` Սուադ Միրկադիրովան:
Այսօր արդեն շվեյցարական իշխանությունները տեղեկացրել են ադրբեջանցի լրագրողի հարազատներին, որ քաղաքական ապաստանի մասին նրանց դիմումը բավարարվել է: