Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված ձևաչափով գագաթնաժողովին:
Գագաթնաժողովից հետո Սարգսյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին:
Հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը:
Սարգսյանի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ԵՄ-ի հետ համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հանդիպումները լավ առիթ են ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու համար: