Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ասուլիսում այսօր հայտարարել է, որ երկրի ներկայիս տնտեսական խնդիրները առաջացել է մեծ մասամբ արտաքին ուժերի պատճառով: Նա պատճառների թվում նշել է նաև նավթի ցածր գները:
Նախքան իր ամենամյա ասուլիսի հարցերին անցնել՝ Պուտինը ասել է, որ Ռուսաստանի տնտեսությունը անպայման վերականգնվելու է, և դա մոտ երկու տարի կտևի:
Ռուսաստանի նախագահը նաև ասել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: