Եվրոպական ու եվրասիական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վերջ դնի երկրում տիրող կոռուպցիային, և որ ամերիկյան աջակցությունը պայմանավորված է նրանով, որ Կիևը շարունակելու է ընթանալ բարեփոխումների ճանապարհով։
Ավելի վաղ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Այվարաս Աբրոմավիչուսն ասել էր, որ Ուկրաինան Եվրոպայում ամենակոռումպացված երկիրն է։