ՀԲ-ի, ԱՄՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է ֆինանսական շուկայի վիճակը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդակցությունը ներկա էին Հայաստանում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:

Խորհրդակցության մասնակիցները հատուկ կարևորություն են տվել «սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողություններին»:

«Երկուստեք կարևորվել է լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար», - ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: