Ռուսական ռուբլին վերագտնում է իր ուժը

Այս շաբաթ արձանագրված ռեկորդային ցածր՝ 1 դոլարի դիմաց 80 ռուբլի փոխարժեքից հետո, ռուսական ռուբլին այսօր Մոսկվայում փոքր-ինչ արժևորվեց՝ օրվա երկրորդ կեսին փոխանակման կետերում 1 դոլարն արժեր արդեն 66 ռուբլի:

Երեկվա հակառեկորդից հետո, երբ գրանցվեց ռուբլու ամենացածր փոխարժեքը և ֆինանսիստները սկսեցին խոսել «Սև երեքշաբթիի» մասին, Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ ռուբլու փոխարժեքը կայունացնելու նպատակով արտարժույթ կհանի վաճառքի:

Ռուբլու փոխարժեքը կայունացնելու նպատակով Ռուսաստանի կենտրոնական բանկը ավելի քան 10 միլիարդ դոլարի արտարժույթ է ծախսել իր ռեզերվներից, ինչպես նաև 6.5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 17 տոկոսի: