Այսօր Մոսկովյան բիրժայում մեկ եվրոն արժեր 100 ռուբլի, մեկ դոլարը՝ 80 ռուբլի:
Սա ռուբլու արժեզրկման հերթական ռեկորդն է: Երեկ մեկ եվրոն արժեր 73.15 ռուբլի, մեկ դոլարը՝ 58.75 ռուբլի:
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելը այսօր կրկին արժեզրկվել է, Լոնդոնի ICE բորսայում այն արժեր 59 դոլար: