Մի խումբ զինված անձինք հարձակում են գործել Պակիստանի Փեշավար քաղաքի ռազմական դպրոցի վրա՝ կրակ բացելով դպրոցի շենքում:
Հարձակման հետևանքով 9-14 տարեկան առնվազն 10 աշակերտ է զոհվել, կան մոտ երեք տասնյակ վիրավորներ: Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը ավելանա:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի «Թալիբանը»: Զինված մարդիկ առավոտյան մտել են դպրոց և կրակ են բացել: