Բայդենը և Պորոշենկոն քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը:

Սպիտակ տան հաղորդմամբ, Ուկրաինայի առաջնորդը տեղեկացրել է, որ հրադադարը վերջին օրերին զգալիորեն նվազեցրել է զոհերի թիվը: ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինական հակամարտության զոհերի թիվը արդեն գերազանցում է 4700-ը: