Սիդնեյի ահաբեկչության հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիդնեյ -- Պատանդները դուրս են գալիս սրճարանից, 16-ը դեկտեմբերի, 2014

Ավստրալիայում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է երեքի, այդ թվում և 50-ամյա իրանցին, ով ժամեր շարունակ շուրջ չորս տասնյակ մարդ էր պատանդ պահել Սիդնեյի սրճարաններից մեկում:

Հարձակման հեղինակ, ըստ իրավապահների, իրանական ծագում ունեցող Ման Հարոն Մոնիսն է, ով նախկինում ևս հայտնվել էր ավստրալական ոստիկանության տեսադաշտում: