Նազարբաևը Ռուսաստանին ուղղված զգուշացում է հնչեցրել

Ղազախստան -- Նուրսուլթան Նազարբաևը Շանհայի համագործակցության կազմակերպության վարչապետների նիստում, 15-ը դեկտեմբերի, 2014թ․:

Այսօր բացելով Շանհայի համագործակցության կազմակերպության վարչապետների նիստը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ կազմակերպությունը «կարողացել է քաղաքական կարևորություն և տնտեսական հզորություն է ձեռք բերել»:

«Կազմակերպությունը աշխատում է հանուն կայունության, հանուն անդամ երկրների միջև տարածքային վեճերի բացառման և ժամանակակից կյանքի երեք չարիքների՝ անջատողականության, ծայրահեղականության և ահաբեկչության դեմ»,- ասել է Նազարբաևը:

Այս ակնարկը թերևս ուղղված է Ռուսաստանին, որը բռնակցել է Ղրիմը և աջակցում է ռուսամետ անջատականներին արևմտյան Ուկրաինայում: Այս ճգնաժամը անհանգստություն է առաջացրել Ռուսաստանի հարևանների շրջանում, որ իրենց դեպքում ևս Ռուսաստանը կցանկանա վերաձևել սահմանները: