Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում է արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերի 15-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը. 1.Երևան, Իսակովի պողոտա՝ թիվ 80 դպրոցի հարևանությամբ՝ երկու արագաչափ երկու ուղղություններով՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 2. Երևան, Փիրումյանների փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: