Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է Էստոնիայում 20 տարի Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացրած, այնուհետև Էստոնիայի ոստիկանության ներքին անվտանգության KAPO համակարգում աշխատած գործակալի անունը։
Խոսքը Ուդո Պուսսեպի մասին է, որն, ըստ ռուսական կողմի, կարևոր տեղեկություններ է տրամադրել Մոսկվային՝ Էստոնիայի հակառուսական գործողությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի ու բալթյան երկրում գործող այլ պետությունների հատուկ ծառայությունների աշխատանքների վերաբերյալ։
Դեկտեմբերի 14-ին գործակալ Պուսսեպն իր լրտեսության մասին ծավալուն հարցազրույց է տվել ռուսական NTV հեռուստաընկերությանը: Պուսսեպը Էստոնիայից Մոսկվա է տեղափոխվել երեք տարի առաջ։ Իր գործակալին բացահայտելու՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների այս քայլը աննախադեպ է համարվում։