Հռոմում ռուս-ամերիկյան բանակցություններին մասնակցող ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին՝ քննարկելու Պաղեստինի պետականության հարցը։
Ավելի ուշ Քերրին ուղևորվելու է Փարիզ՝ բանակցելու Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ։
Դեկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի պետքարտուղարը կմեկնի Լոնդոն՝ հանդիպելու Արաբական պետությունների Լիգայի ղեկավարի և Պաղեստինի գլխավոր միջնորդի հետ։