Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն:
Ոստիկանության պաշտոնական կայքէջը փոխանցում է, որ լրատվամիջոցներում Երանոսյանի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ոստիկանության զորքերի հրամանատարը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները։
Համաձայն մամուլի հրապարակումների՝ Երանոսյանը, մասնավորապես, հայտարարել էր.- «Այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։