Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանեց Վրաստան։ Հովիկ Աբրահամյանը Վրաստանում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քիչ անց Վրաստանի կառավարությունում տեղի կունենան բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, ինչպես նաև այցելություն Թբիլիսիի հայկական եկեղեցի և հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: