ԿԲ-ն ստուգումներ է իրականացնում փոխանակման կետերում

100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ

Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից այսօր իրականացվել է 6 միլիոն դոլարի վաճառք 464.07 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 463.50 դրամ 1 դոլարի դիմաց: Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Նախօրեին, հիշեցնենք, ԿԲ-ն 6 միլիոն դոլար էր վաճառել շուրջ 3 դրամով ավելի էժան:

Կենտրոնական բանկի այսօրվա մեկ այլ հաղորդագրության համաձայն, ԿԲ-ի ֆինանսական վերահսկողության վարչությունը արտարժույթի առքուվաճառքի կետերում, ներառյալ՝ դրանց լիցենզավորված մասնաճյուղերում, դեկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացնելու է ստուգումներ՝ օրենսդրությանը փոխանակման կետերի գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով: